Մայիսի 19-ին Մոսկվայում կկայանան հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններ

Մոսկվայում մայիսի 19-ին տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Բացի դրանից, կկայանան նաև առանձին բանակցություններ Երևանի և Բաքվի միջև։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ հանդիպումներ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև: Առանձին կանցկացվեն հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ», – ասել է դիվանագետը:

Տեսանյութեր

Լրահոս