Բաժիններ՝

Լավրովը նշել է ՆԱՏՕ-ին չեզոք երկրների անդամակցության հետևանքները

ՆԱՏՕ-ի անխոհեմ ընդլայնումը, այդ թվում՝ ավելի վաղ չեզոք երկրների անդամակցումը դաշինքին, խաթարում է եվրոպական անվտանգության շուրջ հետագա բանավեճերի հնարավորությունը: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

«ՆԱՏՕ-ի անխոհեմ ընդլայնումը ոչ միայն դեպի արևելք, այլև դեպի հյուսիս և մյուս աշխարհագրական ուղղություններով, խաթարում է եվրոպական անվտանգության շուրջ հետագա նորմալ խոսակցության բուն հեռանկարը», – ասել է նա։

Նախարարի խոսքով՝ «Ֆինլանդիայի և Շվեդիայի (որը նույնպես շուտով, ըստ երևույթին, կանդամակցի ՆԱՏՕ-ին) անդամակցությամբ, ինչպես նաև Շվեյցարիայի՝ իր չեզոք կարգավիճակից գործնականում հրաժարվելով, փոքրանում է Եվրոպայի այն հատվածը, որը ռազմաքաղաքական չեզոքություն էր դավանում»:

Լավրովը նշել է, որ ավելի վաղ հենց այդ երկրներն էին «տարածություն» ստեղծում ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների, Միութենական պետության ու ՀԱՊԿ-ի միջև շահերի հավասարակշռություն, փոխզիջումներ գտնելու համար։

«ՆԱՏՕ-ի կողմից գրեթե բոլոր չեզոք պետությունների կլանմամբ… «չեզոքների» նախաձեռնող դերակատարմամբ մայրցամաքում նման կառուցողական քաղաքականության հնարավորությունն, ըստ էության, անհետանում է: Սա տխուր է»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս