Բաժիններ՝

Փարիզի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Սարկոզիի դատավճիռը

Փարիզի վերաքննիչ դատարանն այսօր ուժի մեջ է թողել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դատավճիռը կոռուպցիայի և պաշտոնեական դիրքի չարաշահման գործով:

68-ամյա քաղաքական գործիչը երկիրը նախագահել է 2007-2012 թթ.-ին: 2021 թ.-ին նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, որոնցից երկու տարին՝ պայմանական, իսկ 1 տարին՝ ենթարկվելով տնային կալանքի, որի ընթացքում նա պետք է էլեկտրոնային թևնոց կրի:

Սարկոզին խոստացել է բողոքարկել վերաքննիչ դատարանի վճիռը Ֆրանսիայի գերագույն դատարանում:

Նիկոլա Սարկոզին և նրա նախկին փաստաբան Թիերի Հերցոգը մեղավոր էին ճանաչվել դատավոր Ժիլբեր Ազիբերի հետ կոռուպցիոն համաձայնություն կազմելու և Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման գործի մասին նրանից տեղեկություններ ստանալու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս