Բաժիններ՝

Ռուսաստանը սառեցրել է ֆիննական դիվանագիտական ներկայացուցչությունների հաշիվները. Ֆինլանդիայի ԱԳՆ

Ֆինլանդիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանում ֆիննական ներկայացուցչությունների բանկային հաշիվները սառեցվել են, իրավիճակը հետաքննվում է։ Այդ մասին տեղեկանում ենք ֆիննական Helsingin sanomat պարբերականից:

«Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ Ռուսաստանում Ֆինլանդիայի ներկայացուցչությունների հաշիվները սառեցված են և չեն կարող օգտագործվել: Իրավիճակը լուրջ է, և հարցը քննվում է», – նշում է պարբերականը:

Բացի Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանատնից, Սանկտ Պետերբուրգում գործում է Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսություն։

Ֆինլանդիայի ԱԳՆ-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Տանելի Դոբրովոլսկին նշել է, որ ստեղծված իրավիճակի մասին հայտնի է դարձել ապրիլի վերջին, երբ հաշիվները սկսեցին չգործել: Նա հայտնել է, որ վերջին երկու շաբաթներին իրավիճակը քննարկվում է Ռուսաստանի իշխանությունների հետ: Պաշտոնյան այլ մանրամասներ չի հաղորդել:

Ապրիլի 1-ին ֆիննական Nordea բանկում Ֆինլանդիայի պարտքերի գանձման վարչության կողմից սառեցվել են Հելսինկիում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հաշիվները։ Ֆինլանդիայում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունից «РИА Новости»-ին հայտնել են, որ Ռուսաստանի դեսպանությունը շփման մեջ է Ֆինլանդիայի իշխանությունների հետ և մշակում է Հելսինկիում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աշխատանքի ապահովման հնարավոր ուղիները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031