Արցախի ԱԳ նախարարն առցանց հանդիպում է ունեցել Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը որպես գլխավոր բանախոս մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի շրջանի Արցախի հարցերով աշխատանքային խմբի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց հանդիպմանը։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից։

Աշխատանքային խումբը ձևավորվել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո՝ Սան Ֆրանցիսկոյի տարածքում զանազան համայնքային ծրագրերին, նախաձեռնությունների աջակցելու, դրամահավաքները, մարդասիրական օգնության, առողջապահության և այլ կոմիտեների աշխատանքը համակարգելու նպատակով։

Հանդիպմանը Սերգեյ Ղազարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները, առաջացած հումանիտար և անվտանգային խնդիրները։

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը կարևորել է հայկական Սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի և Արցախի զարգացմանը։ Սերգեյ Ղազարյանը երախտագիտություն է հայտնել հանդիպման մասնակիցներին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնելու, բոլոր հնարավոր միջոցներով պաշարման մեջ մնացած հայրենակիցներին օժանդակելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031