Բաժիններ՝

Նարեկ Մանասյանը բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում է

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Նարեկ Մանասյանը մրցեց Իսպանիան ներկայացնող Էմանուել Ռեյեսի հետ: Հաղթելով 4:0 հաշվով՝ հայ բռնցքամարտիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ: Նա ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 12-ին:

Քիչ ավելի ուշ քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Հայաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչը` Ռաֆայել Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031