Կխնդրեի կենտրոնանալ այն մեսիջների վրա, որոնք տվել է Գագիկ Ծառուկյանը. Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է. «Երեկվանից սոցցանցերում, մամուլում, տելեգրամում շատ ակտիվ քննարկվում է երկու հարց։

Առաջին հարցն այն է, թե ինչպե՞ս է ստացվել,որ հասարակության մեջ տիրող տոտալ անտարբերության ու համատարած ապատիայի պայմաններում Գագիկ Ծառուկյանի գլխավորած երեկվա քայլերթին մասնակցեցին հազարավոր մարդիկ։

Իհարկե շատ կարևոր է հասկանալ այս հարցի պատասխանը և կարծում եմ այս հարցին իմ գործընկերները առաջիկայում հանգամանորեն կանդրադառնան։

Ես իրականում կխնդրեի մեզ կենտրոնանալ այն մեսիջների վրա, որոնք նախօրեին տվել է Գագիկ Ծառուկյանը։

1, Առաջին անհրաժեշ քայլը ներքին համերաշխության գնալն է։ Մեր ազգային վերելքը սկսվելու է ներքին համերաշխության հաստատման պահից։

2, Ինչպես ցանկացած պետություն և ցանկացած ժողովուրդ, մենք ունեցել ենք ձախողումներ և տապալումներ, սակայն պետք է ուժ ունենանք՝ տեր կանգնելու նաև դրան։

3, Ֆաշիզմի դեմ պայքարում փոքր Արցախը տվել է 45 հազար մասնակից, բազմաթիվ գեներալներ, մարշալներ, հերոսներ և  այսօր շրջափակման մեջ գտնվող Արցախն ունի բոլոր բարոյական իրավունքները՝ միջազգային հանրությունից աջակցություն և պաշտպանություն պահանջելու։

Կարծում եմ Գագիկ Ծառուկյանի հենց այս մեսիջները պետք է դառնան հանրային դիսկուրսի առարկա»։

Տեսանյութեր

Լրահոս