Բաժիններ՝

42-ամյա տղամարդը տաքսի ծառայություն մատուցող մեկ այլ տղամարդու հետ մեկնել էր Երևան` գողոնն իրացնելու

Մայիսի 2-ի ցերեկը 1-02 ծառայություն էր զանգել Ապարան քաղաքի մի բնակչուհի հայտնել, որ իրենց տան կախովի փականը բանալիով բացել և գողացել են համակարգիչ ու պլանշետ: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Ապարանի բաժին: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ապարանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել է հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է Ապարան քաղաքի 42-ամյա մի բնակիչ: Պարզվել է նաև, որ նա տաքսի ծառայություն մատուցող մեկ այլ տղամարդու հետ մեկնել է Երևան` գողոնն իրացնելու:

Մայրաքաղաքում շարունակված օպերատիվ-հետախուզական միջոցառումները իրավապահներին հասցրել են Բագրատունյաց փողոց, որտեղ էլ էլեկտատեխնիկայի մանրածախ առևտրի կետում հայտնաբերվել և առգրավվել են գողացված համակարգիչն ու պլանշետը:

Նախ հայտնաբերվել է Սարալանջ գյուղի բնակիչ տաքսիստը: Հետագա միջոցառումներին աջակցել են նաև Արագածոտնի մարզային վարության քրական հետախույզները, և մայիսի 4-ին, ժամը 23.20-ին, բնակարանային գողության մեջ կասկածվող 42-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժին: Նախաքննական մարմին ներկայացվելուց հետո նա տվել է խոստովանական ցուցմունք:

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս