«Նրանք, ովքեր մեզանից խլել են մեր հաղթանակները, պետք է ստանան արժանի պատիժ». Հենրիխ Դանիելյան
Հենրիխ Դանիելյանի գրում է. «Կար ժամանակ, երբ մայիսի 9-ը, թե´ Շուշիում, թե´ Երևանի կենտրոնում նշվում էր մեծ շքերթով, մարդիկ Հայաստանի ու Արցախի տարբեր անկյուններից գնում էին Շուշի կամ հասնում Երևան` բաց չթողնելու այդ շքերթները:
Հենց նախկինների օրոք էր այս օրը տոն, հենց նախկինների շնորհիվ էր այս օրը մեծ հպարտությամբ նշվում, սակայն այս իշխանությունները մեզնից գողացան մեր հաղթանակները, հանձնեցին Սերժ Սարգսյանի և իր մարտական ընկերների կողմից ազատագրված տարածքները, որոնց մեջ է նաև Շուշին:
«Հարսանիք լեռներումը» թույլ տվեց Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին ծածանել եռագույնը:
Անզիջում պայքարով հասանք ազատ ու անկախ Հայաստանի կերտմանը։ Մենք հաղթանակի սերունդ ենք և պարտավոր ենք ոչ միայն պահել, այլև սերունդներին հանձնել նորօրյա, զարգացող ու հզորացող երկիր։
Հայոց բանակին անուն կպցնող, բանակը պարտության տարած, սխալ արտաքին ու ներքին քաղաքականություն վարած մարդիկ ովքեր միայն գերեզմաններ են մեծացրել, մեզանից խլել են մեր հաղթանակները պետք է ստանան արժանի պատիժ»: