Ոչ պաշտոնական նախաճաշ՝ Կրեմլում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին Կրեմլում ոչ պաշտոնական նախաճաշ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՊՀ անդամ այլ պետությունների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին ներկա գտնվելու նպատակով բացի Նիկոլ Փաշինյանից Ռուսաստանում են նաև Բելառուսի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարները։

Այսօր նրանք նաև ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031