Բաժիններ՝

Վիլնյուսը ծովահեններից փրկագնով ազատել է երկու լիտվացի նավաստիների

Լիտվան ծովահեններից փրկագնով ազատել է Աֆրիկայի ափերի մոտ առևանգված երկու լիտվացի նավաստիների: Նման տեղեկություն է հաղորդել է բալթյան հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Պատանդներին ազատելու գործողությունը տևել է վեց շաբաթ: Նավաստիները տուն գալու ճանապարհին են», – ասվում է երկրի նախարարների կաբինետին առընթեր Ճգնաժամային արձագանքման ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ:

Կենտրոնի ղեկավար Վիլմանտաս Վիտկաուսկասը խոստովանել է, որ ծովահենները փրկագին են ստացել նավաստիների համար։

«Փրկագին է վճարվել: Ավելի մանրամասն տեղեկատվություն մենք չենք տրամադրում», – ասել է նա։

Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Monjasa Reformer լցանավը, որը պատկանում է դանիական ընկերությանը, ծովահենների կողմից առևանգվել էր մարտի վերջին՝ Կոնգոյի ափերից 140 ծովային մղոն հեռավորության վրա: Նշվում է, որ պատանդ են վերցվել անձնակազմի 16 անդամները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս