
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը դուրս եկավ ԱԱ-ի քառորդ եզրափակիչ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը երկրորդ մենամարտն անցկացրեց: Հայ բռնցքամարտիկն ուժերը չափեց Իրանի ներկայացուցիչ Պուրիա Ամիրիի հետ: Նա հաղթեց 5:0 հաշվով:
Մանասյանը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
Այսօր իր մեկնարկային մենամարտում Ռուսլան Ասլիկյանը մրցել էր Վենեսուելան ներկայացնող Սեգունդո Ռիվասի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջել էր 0:5 հաշվով:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը, Գուրգեն Մադոյանը, Նարեկ Մանասյանը և Հովհաննես Բաչկովը: Պայքարից դուրս էին մնացել Արթուր Բազեյանը, Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը, Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը, Ռուսլան Ասլիկյանը և Արթուր Ղազարյանը: