Բաժիններ՝

Բռնցքամարտիկ Ռուսլան Ասլիկյանը պարտվեց աշխարհի առաջնությունում իր մեկնարկային մենամարտում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռուսլան Ասլիկյանը պարտվեց աշխարհի առաջնությունում իր մեկնարկային մենամարտում:

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 54 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում Ռուսլան Ասլիկյանը մրցեց Վենեսուելան ներկայացնող Սեգունդո Ռիվասի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց 0:5 հաշվով:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը, Գուրգեն Մադոյանը, Նարեկ Մանասյանը և Հովհաննես Բաչկովը: Պայքարից դուրս էին մնացել Արթուր Բազեյանը, Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը, Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը և Արթուր Ղազարյանը:

Բռնցքամարտի 2023 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: Աշխարհի առաջնությունը կեզրափակվի մայիսի 14-ին: Առաջնության մրցանակային ֆոնդը պատմական է: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը կստանա 200.000, երկրորդ տեղը` 100.000, երրորդ մրցանակակիրները` 50.000 ԱՄՆ դոլար: Մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 5,2 միլիոն ԱՄՆ դոլար: Աշխարհի առաջնությունն Օլիմպիական խաղերի համար վարկանիշային չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս