Բաժիններ՝

Ընկերության անվան և ապրանքային նշանի շահարկմամբ՝ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում. ՀայՓոստը զգուշացնում է

ՀայՓոստն ահազանգեր է ստանում, որ ընկերության անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:

«Այս անգամ խարդախները այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին ՀայՓոստի անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ (SMS) ՝ առաջարկելով կատարել 233,12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցը առաքվի: Հղմամբ անցնելով բացվում է պատուհան, որտեղ պահանջվում է ներմուծել անձնական և բանկային քարտի տվյալներ»,-նշված է ՀայՓոստի տարածած հաղորդագրության մեջ:

ՀայՓոստը հորդորում է ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031