
Վարդան Մինասյանը այլևս «Թելավի»-ի մարզիչը չէ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հեռացել է վրացական «Թելավի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից:
Այս մասին հայտնում է վրացական ակումբի մամուլի ծառայությունը:
Մինասյանը և ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Մինասյանի հետ վրացական ակումբից հեռացել են նաև Արտակ Օսեյանը և Արթուր Մկրտչյանը, ովքեր ևս ակումբում էին ընթացիկ տարվա մարտից:
Մինասյանի գլխավորությամբ «Թելավի»-ն 7 հանդիպում է անցկացրել, որոնցից 5-ում պարտվել է, 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի հաշվով: