Բաժիններ՝

Կոնգոյում ջրհեղեղը գրեթե 400 մարդու կյանք է խլել

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 394 մարդ է զոհվել: Նման թվեր է ներկայացրել է երկրի արևելքում առավել շատ տուժած Կալեհե շրջանի վարչակազմի աշխատակից Թոմաս Բաքենգան։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Անցած շաբաթվա վերջին հորդառատ անձրևների պատճառով Հարավային Կիվու նահանգում գետերը դուրս են եկել ափերից և ողողել հարյուրավոր տներ: Մայիսի 8-ին երկրում մեկօրյա սուգ է հայտարարվել զոհերի հիշատակին։

Հարավային Կիվու նահանգում, ինչպես նաև հարևան Ռուանդայում և Ուգանդայում մարդկային զոհերի հանգեցնող ջրհեղեղները հազվադեպ չեն: Ռուանդայում վերջին ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 127 մարդ: Անձրևների սեզոնները, որոնք տարածաշրջանում լինում են տարին երկու անգամ, սովորաբար ուղեկցվում են ջրհեղեղներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031