Բաժիններ՝

Հարավային Կորեայում կործանվել է ամերիկյան F-16 կործանիչ

Հարավային Կորեայում ԱՄՆ-ի խոշոր ռազմաբազայի մոտակայքում ուսումնական թռիչք կատարելիս, կործանվել է ամերիկյան F-16 կործանիչ:

Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռը կործանվել է Գյոնգի նահանգի գյուղատնտեսական տարածքում, օդաչուն կարողացել է ցած նետվել, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Միջադեպի հետևանքով քաղաքացիական անձինք չեն տուժել, վթարի վայր են մեկնել հրշեջները՝ կրակը մարելու։

ԱՄՆ բանակի տվյալներով՝ օդաչուն մասնակցել է սովորական ուսումնական թռիչքի, փորձագետներն արդեն հետաքննություն են սկսել՝ պարզելու վթարի պատճառները:

Աղբյուրը նշում է, որ Օսան ավիաբազան Հարավային Կորեային ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամենամոտ բազան է: Այն գտնվում է սահմանից շուրջ 40 մղոն (64 կիլոմետր) հեռավորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս