Բաժիններ՝

Նիժնի Նովգորոդում պայթեցրել են գրող Զախար Պրիլեպինի մեքենան

Նիժնի Նովգորոդում պայթեցրել են գրող, հրապարակախոս Զախար Պրիլեպինի ավտոմեքենան, նա ողջ է մնացել, սակայն վնասվածքներ է ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նիժնի Նովգորոդում պայթեցվել է գրող Զախար Պրիլեպինի մեքենան : Նա ողջ է, գիտակից է, բայց ստացել է վնասվածքներ: Նախնական տվյալներով ՝ պայթուցիկ սարքը ամրացված է եղել ավտոմեքենայի հատակի տակ»,- ասվում է հրապարակման մեջ:

ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունում հաստատել են, որ մեքենայի պայթեցման հետևանքով մահացել է Պրիլեպինի վարորդը, իսկ գրողը վնասվածքներ է ստացել: Նախնական տվյալներով՝ այլ տուժածներ չկան:

Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկն էլ հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որը հնարավոր է՝ մասնակից է Զախար Պրիլեպինի ավտոմեքենայի պայթեցմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031