Եղվարդ-Նոր Երզնկա ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կա տուժած
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ին ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Երզնկա ավտոճանապարհին՝ ավազի հանքի մոտ, ավտոմեքենա է շրջվել, կա տուժած։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, պարզվել է, որ «JAC» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի հողաթմբին և կողաշրջվել: