Բաժիններ՝

30-ամյա կինը հետախուզվում էր գողության մեղադրանքով

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Թալինի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 5-ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղում հայտնաբերել և ոստիկանության Թալինի բաժին են հրավիրել 30-ամյա Դիանա Պ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նա ներկայացվել է դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս