![](/banners/BeFunky-design.jpg)
Բելառուսը ժամանակավոր հսկողություն է սահմանել Ռուսաստանի հետ սահմանին
![](https://168.am/wp-content/uploads/2023/05/1110387.jpg)
Բելառուսը ժամանակավոր հսկողություն է սահմանել Ռուսաստանի հետ սահմանին՝ վիզաների փոխադարձ ճանաչման մասին երկկողմ համաձայնագրի շրջանակում:
Այս մասին հայտնում է բելառուսական «Բելտա» գործակալությունը, հղում անելով Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեի մամուլի ծառայությանը, նշելով որ խոսքը ավտոմոբիլային հաղորդակցության վեց հիմնական ուղիների մասին է:
Ըստ աղբյուրի՝ դիտարկումն իրականացվում է Բելառուսի և Ռուսաստանի կառավարությունների միջև վիզաների փոխադարձ ճանաչման և օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Միութենական պետության տարածք մուտքի հետ կապված վավերացված համաձայնագրի կատարման նախապատրաստման շրջանակներում:
Ինչպես նշել են մամուլի ծառայությունից, կարող են իրականացվել մարդկանց և տրանսպորտային միջոցների ստուգումներ: