ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի կողքին՝ ձգտելու կայուն խաղաղության

Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կայուն ներգրավվածությունը Վաշինգտոնում ընթացած քառօրյա բանակցություններում:

Այս մասին ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ: Նա ընդգծել է, որ առաջընթաց կարող է գրանցվել միայն երկխոսության միջոցով:

«Հուսադրող նորություններ Վաշինգտոնից. ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կայուն ներգրավվածությունը չորսօրյա բանակցություններում:

Մենք շարունակում ենք մնալ Հայաստանի և Ադրբեջանի կողքին և աշխատել մեր գործընկերների հետ՝ ձգտելու կայուն խաղաղության»,-նշել է Կլաարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031