Բաժիններ՝

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ազատի ջրամբարից

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 5-ին, ժամը 09:21-ին ահազանգ է ստացել, որ Ազատի ջրամբարում սուզված ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և ջրասուզական խմբերը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները ջրամբարից դուրս են բերել «Иж» մակնիշի ավտոմեքենան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031