Բաժիններ՝

Փրկարարները դուրս են բերել ժայռից մոտ 20 մետր խորությամբ ձորն ընկած քաղաքացուն

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն մայիսի 5-ին, ժամը 11։44-ին ահազանգ է ստացել, որ Ստեփանավան քաղաքի լճերից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է քարափից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում Ց․ Ս․-ն (ծնված 2000 թ․) ժայռից ընկել է մոտ 20 մ խորությամբ ձորը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները տուժածին մոտ 150 մ պատգարակով տարել են դեպի ձորում գտնվող օժանդակ տրանսպորտային միջոց, որով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս