Փաստորեն սրանք ձգտում են Արցախի ինքնավարությանը, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում. ահա բանակցությունների ողջ էությունը. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի վերջին օրերի ամենաուշագրավ ձևակերպումն այն էր, թե «Իլհամ Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին»:

Փաշինյանն ըստ էության բացվածք է տվել դեռ մեկ արի առաջ ձևակերպած իր այն մտքին, թե Արցախի հարցով նշաձողը ստիպված է իջեցնել:

Վերջինս խոստովանել է, որ իր ասած արտահայտությունների տակ, պետք է հասկանալ ոչ թե Արցախի ինքնորոշման իրավունքի կամ անկախության գաղափարը, այլ ԻՆՔՆԱՎԱՐՈւԹՅԱՆ` Ադրբեջանի կազմում:

Փաստորեն սրանք ձգտում են Արցախի ինքնավարությանը, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում. ահա բանակցությունների ողջ էությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031