Բաժիններ՝

Իսպանիայում առգրավել են Հարավային Ամերիկայից բերված 2 տոննա կոկաին

Իսպանիայի իրավապահ մարմինները 2 տոննա կոկաին են առգրավել թմրանյութերի ապօրինի առևտրի դեմ պայքարի գործողության շրջանակներում: Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

Նշվում է, որ ըստ Իսպանիայի ոստիկանության տարածած տեղեկատվության՝ իրավապահները բերման են ենթարկել 8 հոգու։ Հանցավոր խմբավորումը Հարավային Ամերիկայից կոկաին է մատակարարել Իսպանիայի Վիգո նավահանգիստ (Գալիսիայի ինքնավար համայնք):

Ոստիկանությունը 8 խուզարկություն է անցկացրել, որոնց ընթացքում առգրավվել է 58 հազար եվրո կանխիկ գումար։ Հետաքննությունը շարունակվում է 2022 թվականի ամառվանից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031