Բաժիններ՝

Բայդենը Microsoft-ի, Google-ի, OpenAI-ի ղեկավարների հետ քննարկել է արհեստական ինտելեկտի հետ կապված ռիսկերը

ԱՄՆ ղեկավար Ջո Բայդենը, փոխնախագահ Քամալա Հարիսը, Microsoft կորպորացիայի ղեկավար Սաթյա Նադելան, Google և Alphabet ընկերությունների գլխավոր տնօրեն Սունդար Փիչայը մայիսի 4-ին Սպիտակ տանը քննարկել են արհեստական ​​ինտելեկտի հետ կապված ռիսկերը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Սեմ Ալթմանը՝ ամերիկյան OpenAI ընկերության գլխավոր տնօրենը, որը մշակել է չատբոտ` ChatGPT արհեստական ​​ինտելեկտի հիմքի վրա, և Դարիո Ամոդեյը` OpenAI-ի նախկին աշխատակիցների կողմից հիմնադրված Anthropic ընկերության գործադիր տնօրենը։

Ըստ Սպիտակ տան հայտարարության՝ Բայդենն «ընդգծել է, որ ընկերությունները հիմնարար պատասխանատվություն են կրում՝ ապահովելու իրենց արտադրանքի անվտանգությունն ու հուսալիությունը` նախքան դրանց ներմուծումն ու հանրայնացումը: Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգություններն են հայտնել արհեստական ​​ինտելեկտի հետ կապված ռիսկերի առնչությամբ։

ԱՄՆ նախագահը և փոխնախագահը շեշտել են, որ արհեստական ​​ինտելեկտի զարգացման արդյունքում ստացվող առավելություններն իրագործելու համար նախ անհրաժեշտ է մեղմել ինչպես առկա, այնպես էլ հնարավոր ռիսկերը, որ արհեստական ​​ինտելեկտը ներկայացնում է անհատների, հասարակության և ազգային անվտանգության համար։

«Դրանց են պատկանում անվտանգության, մարդու իրավունքների և ազատությունների, անձնական կյանքի անձեռնմխելիության, աշխատատեղերի և ժողովրդավարական արժեքների ոլորտների ռիսկերը», – հավելել են Սպիտակ տանը:

Սպիտակ տանը կորպորացիաների ղեկավարներին կոչ են արել պատասխանատու գործողություններ և միջոցներ ձեռնարկել քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և անվտանգությունն ապահովելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս