Բաժիններ՝

32-ամյա Յուրի Ա.-ն Բուդապեշտ-Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվել է Հայաստան

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ խմբի կողմից մայիսի 5-ին Բուդապեշտ-Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 32-ամյա Յուրի Ա.-ն, որը 2017 թ. հունվարի 26-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 181-րդ (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ), 254-րդ (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը), 256-րդ (Վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը) և 190-րդ (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Յուրի Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս