Բաժիններ՝

Ճապոնիայի վարչապետի նստավայրում ոստիկանության մահացած աշխատակցի են գտել

Ճապոնիայի վարչապետի նստավայրում այսօր ոստիկանության աշխատակցի մարմին է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:

25-ամյա ոստիկանի մարմինը հայտնաբերվել է շենքի պահակակետի զուգարանում, առավոտյան մոտ ժամը 4:40-ին, դեպքի վայրում՝ հրազեն: Հիվանդանոցում արձանագրվել է նրա մահը:

Նրա ծառայակիցը հայտնել է, որ կրակոց է լսել, որից հետո գտել է ոստիկանին զուգարանում: Նրա կողքին ինքնասպանության մասին երկտող չի եղել: Սակայն ոստիկանն, ամենայն հավանականությամբ, ինքնասպանություն է գործել:

Kyodo-ն նշում է, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այս պահին արտերկրում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031