Գեղամ Նազարյանը կոչ արեց չշահարկել պատերազմի հետևանքով կրած մարդկային և տարածքային կորուստները

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին չշահարկել 44-օրյա պատերազմի հետևանքով կրած մարդկային և տարածքային կորուստները:

«Ծանր բան է ունենալ և մարդկային, և տարածքային կորուստ, բայց ամենավատ բանն այն է, որ ոչ թե այն լավ չեն հետաքննում, թե ինչ է տեղի ունեցել, այլ այն, որ մեր այս կորուստը ուզում ենք շահարկել։ Ոմանք կորուստը ուզում են դարձնել առաջ շարժվելու միջոց, ոմանք օգտագործում են վշտի մեջ գտնվող մարդկանց։ Ես խնդրում եմ բոլոր քաղաքական ուժերին վշտի, հոգեկան տարբեր զգացողության դաշտում գտնվող հերոսների ծնողներին մի ներքաշեք կեղտոտ խաղերի մեջ»,- ասաց Նազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031