ԱՄՆ դեսպանը գնահատելի է համարել Հայաստանի առողջապահության ոլորտի էական առաջընթացը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Հայաստանի պետականության պատմության ընթացքում մեծ է Միացյալ Նահանգների դերակատարումը` բժշկական հաստատությունների, առողջության առաջնային պահպանման օղակի կայացման, ընտանեկան բժշկության ինստիտուտի ձևավորման և, ընդհանուր առմամբ, առողջապահական համակարգի զարգացման գործում»,- նշել է նախարարը:

Դեսպան Քվինը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը. «Գնահատելի է այն էական առաջընթացը, որ Հայաստանն ունի առողջապահության ոլորտում: Ուրախ ենք նաև, որ Հայաստանն անցնում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը, որը կուղղվի քաղաքացիների առողջության պահպանմանը»:

Նախարարը ներկայացրել է ոլորտի հիմնական բարեփոխումները և քննարկել թափանցիկ, զսպումների և հակակշիռների վրա հիմնված ապահովագրական համակարգի ստեղծման, կառավարման և կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:

Ընդգծվել է վարակիչ հիվանդությունների, դրանց կանխարգելման ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Տեսանյութեր

Լրահոս