Բաժիններ՝

Մահացել է ռուս մոդելավորող Վալենտին Յուդաշկինը

Մահացել է ռուս մոդելավորող Վալենտին Յուդաշկինը։ Նա 59 տարեկան էր։ Վերջին մի քանի տարիների ընթացքում նա տառապում էր ծանր քաղցկեղով։

«Հիանալի մոդելավորող, համաշխարհային նորաձեւության ճանաչված վարպետ։ Նրա հանդերձանքները կրում էին շոու-բիզնեսի, թատրոնի եւ կինոյի աստղերը, իսկ շոուները միշտ մեծ ուշադրություն էին գրավում»,- հայտնում է ռուսական Առաջին ալիքը՝ հղում անելով նրա կնոջը։

Վալենտին Յուդաշկինը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 14-ին Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի Բակովկա գյուղում։ 1986 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի արդյունաբերական քոլեջի մոդելավորման բաժինը։ Մոսկվայի նորաձեւության տանը բակալավրիատի պրակտիկան անցկացվել է մոդելավորող Վյաչեսլավ Զայցեւի մոտ։ 2002 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի՝ ԳԻՏԻՍ-ի պրոդյուսերական բաժինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս