«Պարզվում է, որ ձեր երջանկությանը հիմա արդեն խանգարում է Սփյուռքը և այն մարդիկ, ովքեր չեն ուզում թուրքի ձեռքից կոտորվել». Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է. «Կոտրել ընդդիմությունն ու Սփյուռքը.

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան և համատեղությամբ թրքուհի Զեյնո Բառանի (Բառան-դա իր տիկնոջ իսկական ազգանուն է) ամուսինը «հայկական երջանկության» բաղադրատոմս է թելադրում բոլոր «հպարտ քաղաքացիներին»:

Նրա կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» (իրականում ազգային ինքնասպանության փաստաթուղթ) ստորագրման հիմնական խոչնդոտ են հանդիսանում հայկական ընդդիմությունը ու սփյուռքը:

«Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվի կոտրել(!!!!!!) այդ ուժերի դիմադրությունը, Հայաստանը շատ բան կշահի։

Սա հայերին կապահովի ոչ միայն խաղաղություն, այլև տնտեսական աճ, աշխատատեղեր, հարստություն,առողջություն, անվտանգություն և բարեկեցիկ կյանք: Կարծում եմ ՝ Միացյալ Նահանգների առջև կարևոր խնդիր է դրված նպաստել դրան։ Ես շատ ուրախ եմ, որ պետքարտուղար Բլինքենը լուրջ է վերաբերվում այդ հարցին»:

Բա հարգելի ժողովուրդ ջան, պարզվում է, որ ձեր երջանկությանը հիմա արդեն խանգարում է Սփյուռքը և այն մարդիկ, ովքեր չեն ուզում թուրքի ձեռքից կոտորվել։

Եվ հենց այդ պատճառով ԱՄՆ ից հորդորում են այս «ոչ բռնի, թավշյա իշխանություններին» մեզ և ձեզ «կոտրել»:

Հիշո՞ւմ եք, չէ՞, որ համաձայն թրքահաճո անբարոյական քարոզի հայերի երջանկությանը խանգարում էին «ղարաբաղցիները», հիմա համաձայն Բրայզայի հայտարարությանը հայերի երջանկությանը խանգարում են Սփուռքը և ընդդիմությունը, վերջում պարզվելու է, որ հայերի երջանկությանը խանգարում են հենց … հայերը ։

Էս գյադեն լրիվ անասուն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031