Բաժիններ՝

Գազայի հատվածից 3 հրթիռ է արձակվել դեպի Իսրայել՝ բանտում իսլամական ջիհադի առաջնորդներից մեկի մահվանից հետո

Գազայի հատվածից այսօր վաղ առավոտյան 3 հրթիռ է արձակվել դեպի Իսրայելի հարավ: Հրթիռակոծությունից ժամեր առաջ Իսրայելի բանտում երեք ամիս տևած հացադուլից հետո մահացել էր իսլամական ջիհադի առաջնորդներից Խադեր Ադնանը: Այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը:

Հրթիռներն ընկել են Գազայի հետ սահմանին՝ բաց տարածքում: Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը չի ակտիվացվել:

Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի 1-ի երեկոյան հայտարարել էր, որ մայիսի 2-ի առավոտից մինչև կեսօր պլանավորված վարժանքներ է անցկացնելու Գազայի հետ սահմանին: Հրթիռակոծությունից հետո վարժանքները չեղարկվել են:

Jerusalem Post-ը հիշեցնում է, որ վերջին անգամ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռ էր արձակվել ապրիլի 7-ին:

Լրատվամիջոցը նշում է, որ Պաղեստինի իսլամական ջիհադի պաշտոնյաները նախազգուշացրել էին, որ Իսրայելը «թանկ կվճարի», եթե Ադնանը բանտում մահանա: Ադնանը ձերբակալվել էր փետրվարին՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և սադրանքներ հրահրելու մեղադրանքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031