Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու բանալին երկխոսությունն է․ Բլինքեն

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու բանալին երկխոսությունն է։ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ առանձին, իսկ այնուհետև եռակողմ բանակցություններից հետո այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Այս շաբաթ հյուրընկալում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի խաղաղ բանակցությունները Ջորջ Շուլցի անվան արտաքին քաղաքական ուսումնական կենտրոնում։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու բանալին երկխոսությունն է»,- գրել է Բլինքենը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031