ՀՀ ՊՆ փոխնախարարն իր ռուս պաշտոնակցի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Ալեքսանդր Ֆոմինի հետ քննարկել է համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

«Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի աշխատանքային հանդիպումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-հայկական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հրատապ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության վիճակը», – նշված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության փոխնախարարներ Ալեքսանդր Ֆոմինը և Կարեն Բրուտյանը բանակցություններ Էին վարել անցյալ տարվա նոյեմբերի սկզբին՝ քննարկելով երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728