Բաժիններ՝

Շրջանառության մեջ է դրվել երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստան- Սլովակիա համատեղ թողարկում» թեմային

2023 թվականի փետրվարի 28-ին շրջանառության մեջ է դրվել երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Սլովակիա համատեղ թողարկում» թեմային:

Ինչպես տեղեկանում ենք ՀայՓոստի տարածած հաղորդագրությունից, նամականիշերի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը, Հայաստանում Սլովակիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Փոստային նամականիշերից յուրաքանչյուրն ունի 400 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշերից մեկի վրա պատկերված է Տաթևի վանքը (IX դ.)՝ հայ ճարտարապետության բացառիկ նմուշը և հնագույն հոգևոր կենտրոններից մեկը, որը գտնվում է Սյունիքի մարզում, իսկ մյուս նամականիշի վրա պատկերված է Սուրբ Գևորգ եկեղեցին (IX դ.), որը գտնվում է Սլովակիայում՝ Նիտրիանսկա Բլատնիցայում:

Թողարկման օրը` 28 փետրվարի 2023թ.

Դիզայնը՝ Պետեր Աուգուստովիչի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 40 հ. (20 x 2)

Տպաքանակը՝ 20 000 հ. x 2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս