
Սումգայիթյան ոճրագործությունը և նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն. Արմեն Սարգսյան

Ոճրագործությունները կանխելու լավագույն տարբերակը միջազգային հանրության կողմից դատապարտումն է։ Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի՝ սումգայիթյան ոճրագործությունը դատապարտող հայտարարության մեջ:
«35 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում, իրականացվեցին արյունոտ գործողություններ տեղի հայ բնակիչների դեմ: Ազգային թշնամանքի հողի վրա հարյուրավոր հայեր սպանվեցին, ենթարկվեցին դաժան բռնությունների ու վայրագությունների, բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրից։
Սումգայիթյան ոճրագործությունը և նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Դրանք կանխելու լավագույն տարբերակը միջազգային հանրության կողմից դատապարտումն է, ճանաչումն ու ճիշտ գնահատական»,- նշված է հայտարարության մեջ: