Բաժիններ՝

Անսարքությունների պատճառով կանգնեցրել են «Հունդաի» մակնիշի մեքենան և հայտնաբերել հետախուզողի

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները Սևան քաղաքում ծառայություն կատարելիս փետրվարի 26-ի ժամը 01.40-ին լուսային անսարքությունների պատճառով կանգնեցրել են «Հունդաի» մակնիշի մեքենան: Պարզվել է, որ վարորդը՝ 25-ամյա Սարգիս Հ.-ն, հունվարի 13-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է ոստիկանության Սևանի բաժին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս