
Կառուցապատվող օբյեկտներում կսահմանվի հսկողություն՝ նախագծային շեղումները բացառելու նպատակով

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է կառուցապատվող օբյեկտներում սահմանել հսկողություն և բացառել նախագծային շեղումներով իրականացվող կառուցապատումը:
Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաշաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված, վերակառուցված, տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը համարվում է ինքնակամ կառույց, չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման՝ համաձայն Օրենսգրքի 188-րդ հոդվածի 1.1 մասի:
Ներկայում մայրաքաղաքում կառուցապատման փուլում է ավելի քան 9000 օբյեկտ: Ոլորտի պատասխանատուների առջև խնդիր է դրվել ծանուցել կառուցապատողներին՝ բացառել նախագծային շեղումներով կառուցապատումները, ինչպես նաև՝ իրականացնել մեծածավալ ստուգայցեր շինարարական հրապարակներում։
Թույլ տրված շեղումներով իրականացված կառուցապատվող օբյեկտները կհամարվեն ինքնակամ, և հետագայում դրանց օրինականացման հայտերը քննարկվել չեն կարող։