Բաժիններ՝

Հալեպի նահանգում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սիրիայի Հալեպի նահանգում։

Ըստ սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 12:04-ին (Երևանի ժամանակով 13:04-ին) Հալեպ քաղաքից մոտ 239 կմ հյուսիս-արևելք: Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշի նահանգում տեղի ունեցած 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը լուրջ ավերածություններ են արել նաև Սիրիայում:

Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Արաբական Հանրապետությունում տարերային աղետի զոհ է դարձել 1 414 մարդ, տուժել՝ 2 349-ը: Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի տվյալներով՝ կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներում զոհերի թիվը կազմել է 3 513, ևս 7 396 մարդ տուժել է։ Դամասկոսի կողմից չվերահսկվող Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում, ըստ տարբեր տեղեկությունների, կա ավելի քան 2000 զոհ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս