ԲԴԽ կոչվող հակապետական խմբավորումը, կատարելով տիրոջ հրամանը,դատավորի լիազորությունից զրկեց Զարուհի Նախշքարյանին. Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրացողները
ԲԴԽ կոչվող հակապետական խմբավորումը, կատարելով տիրոջ հրամանը,դատավորի լիազորությունից զրկեց Զարուհի Նախշքարյանին։ Այս գործարքը կատարողները, բոլորը ուրացողներ են։ Առաջին ուրացողը ԲԴԽ գործ հարուցող արդարադատության նախարարն է, որն ուրացել է իր ընտանիքը։ Հաջորդը ԲԴԽ կոչվող խմբավորման անդամներն են, որոնք լինելով «գիտնականներ, դասախոսներ», խոսում, գրում են իրավական պետության,իրավունքի գերակա լինելու, իշխանությունների տարանջատման մասին, իրականում՝ ուրանալով իրենց մասնագիտությունը, հնազանդորեն կատարելում են տիրոջ պատվերը։ Իսկ ամենագլխավոր ուրացողը պատվեր իջեցնողն է, որն ուրացել է հայրենիքը։ Եվ այս բոլոր ուրացողների պաշտամունքը փողն է, հանուն որի ուրանում են ընտանիք, սկզբունքներ, հայրենիք։