Բաժիններ՝

Թուրքիայի արևելքում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. կա զոհ և վիրավորներ

Թուրքիայի Մալաթիա արևելյան նահանգում այսօր 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Կա 1 զոհ, 69 վիրավոր:

Այս մասին հաղորդում Է Sabah պարբերականը՝ վկայակոչելով Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչությանը:

Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Յեշիլյուրթ բնակավայրի շրջանում, յոթ կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում: Ըստ Յեշիլյուրթի քաղաքապետի՝ տեղեկություն է ստացվել 5-6 շենքի փլուզման մասին:

Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչությունը հայտնել է, որ ավերված շինություններում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: 5 մարդ դուրս է բերվել փլատակներից: Մալաթիայի նահանգը փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու ավերիչ երկրաշարժերից տուժած 10 նահանգներից մեկն է: Ընդհանուր առմամբ, Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 44 հազարը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս