Բաժիններ՝

Հակոբյանը և Չալոյանը Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիրներ են

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Ստրանջայի միջազգային մրցաշարում ընդհանուր առմամբ նվաճեց 4 մեդալ` երկու արծաթե, երկու բրոնզե:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված Ստրանջայի 74-րդ միջազգային մրցաշարի 80 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Համբարձում Հակոբյանը մրցեց 2021 թվականի աշխարհի չեմպիոն, ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբի Գոնսալեսի հետ և զիջեց 5:0 հաշվով:

Գերծանր քաշային կարգում Դավիթ Չալոյանը եզրափակիչ մենամարտում պետք է մրցեր Ուզբեկստանի ներկայացուցիչ Բախուդիր Զալոլովի հետ, սակայն չներկայացավ մենամարտին: Ուզբեկ մարզիկը տեխնիկական հաղթանակ տոնեց:

Հայաստանի հավաքականի կազմում Ստրանջայի մրցաշարի բրոնզե մեդալակիրներ էին դարձել Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (67 կգ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728