
Ստեղծվել է աշխարհի ամենամեծ նոութբուքը

Նոութբուքները ստեղծվել են նրանց համար, ովքեր ցանկանում են աշխատել ցանկացած հարմար վայրում։ Դուք նույնիսկ չեք կարող այս «հսկային» միայնակ դնել սեղանին. ստիպված կլինեք աշխատել հատակին:
YouTube-ի ալիքի հեղինակներ Էվանն ու Քեթլինը ներկայացրել են 32 դյույմանոց էկրանով նոութբուք։ Էնտուզիաստներն այն անվանում են աշխարհի ամենամեծ նոութբուքը:
Նոութբուքի էկրանը Samsung-ի հեռուստացույց է (մոդել M70B): Որպես հիմնական սարքաշար, օգտագործվում են Intel NUC 11 մինի-ԱՀ-ի բաղադրիչները Core i3 չիպով և Intel-ի ինտեգրված գրաֆիկական քարտով:
Էկրանը և ԱՀ-ը միացվել են պլաստիկ թիթեղների և արդյունաբերական ծխնիների միջոցով: Նոութբուքն ունի նաև Redragon K605 ստեղնաշար՝ 2,5 կգ քաշով և LTC trackpad (12,5 x 16 սմ): Էլեկտրաէներգիայի համար պատասխանատու են 300 Վտժ ընդհանուր հզորությամբ երկու մարտկոց: Windows 10-ը ապահովում է ծրագրային աշխատանքը։
Նոութբուքի կողքերում կա RGB լուսավորություն, իսկ վերին վահանակի վրա տեղադրված է լոգոն՝ ականջակալներով կատվիկի մեջ։ Գաղափարի հեղինակներն իրենց սարքն անվանել են BFL (Big Fun Laptop): «Հրեշի» քաշը եղել է ռեկորդային՝ 41 կգ։
Սիրարփի Աղաբաբյան