
Լեգենդար Angry Birds-ն անցնում է պատմության գիրկը. խաղը կհեռացվի Google Play-ից

Իսկ App Store-ի տարբերակը կփոխի իր անունը։
Խորհրդանշական Angry Birds-ը՝ շարքի առաջին խաղը, որը թողարկվել է 2009 թվականին և հետագայում վերաթողարկվել է որպես Rovio Classics: AB, կվերանա Google Play Store-ից ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնել են Rovio Entertainment-ի մշակողները։
Հեռացման պատճառը դասական արկադի բացասական ազդեցությունն է ստուդիայի նոր խաղերի ժողովրդականության վրա, մասնավորապես՝ Angry Birds 2, Angry Birds Dream Blast, Angry Birds Friends, Angry Birds Journey, Angry Birds Reloaded և Angry Birds Minecraft:
Օրիգինալ խաղը կշարունակի աշխատել Android սարքերում, որոնց վրա այն ներբեռնվել է մինչև շուկայից հանվելը: Այն առայժմ կմնա App Store-ում, սակայն կվերանվանվի Red’s First Flight:
Սիրարփի Աղաբաբյան