Գողությունների դեպքեր են բացահայտվել
Հունվարի 15-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ վերջին երեք օրում մայրաքաղաքի Մելքումովի փողոցի կիսակառույց շինությունից գողացել են շինարարական ապրանք և կենցաղային տեխնիկա: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունք, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ, ձեռնարկվել էին անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չէր հաջողվել: Սկսվել էր երկարատև ու հետևողական օպերատիվ աշխատանք, որի արդյունքը պետք է երևար դեպքից մոտ մեկ ամիս անց:
Դավիթաշենի բաժանմունքում ստացած տվյալներն իրացնելով՝ փետրվարի 13-ին ձերբակալվեց և բաժանմունք տեղափոխվեց Արմավիր քաղաքի 23-ամյա մի բնակիչ, որը ներկայացվեց քննչական մարմին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա կատարել էր նմանատիպ ևս չորս գողություն:
Գողոնի մի մասը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: