
Բռնցքամարտիկներ Բազեյանը և Մադոյանը Ստրանջայի մրցաշարի բրոնզե մեդալակիրներ են. Հակոբյանը և Չալոյանը եզրափակիչում են

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներ Արթուր Բազեյանը և Գուրգեն Մադոյանը դարձան Ստրանջայի մրցաշարի բրոնզե մեդալակիրներ: Եվս երկու բռնցքամարտիկներ եզրափակիչում են:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի 74-րդ միջազգային մրցաշարի 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը մրցեց Ղազախստանից Օրազբեկ Ասիլկուլովի հետ։ Բազեյանը զիջեց 3:2 հա՛վով և դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր:
67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը կիսաեզրափակիչում ուժերը չափեց ուզբեկ Ասադխուջա Մույդինխուջաևի հետ՝ վերջինիս զիջելով 5:0 հաշվով:
80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը մրցեց Իռլանդիայի ներկայացուցիչ Կելին Կասիդիի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 4:1 հաշվով:
Գերծանր քաշային կարգում Դավիթ Չալոյանը մրցեց Բրազիլիայից Աբներ Զունիորի հետ՝ հաղթելով 5:0 հաշվով: