63-ամյա Անդրեյ Մ.-ն հայտնաբերվել է օդանավակայանում
                                    Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները փետրվարի 24-ին Վիլնյուս-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և գծային բաժին են տարել 63-ամյա Անդրեյ Մ.-ին: Նա 2015 թ. դեկտեմբերի 4-ից ՌԴ Պերմ քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    