Բաժիններ՝

Գյումրիում ՌԴ քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին ժամը 21:02-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի մոտակայքում գտնվող գազի խողովակի վրա և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ կախվելու միջոցով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փրկարարները կանխել են Ա. Կ.-ի (ՌԴ քաղաքացի, ծնված 1999 թ.) ինքնասպանության փորձը:

Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. քաղաքացին տեղափոխվել է Գյումրու ոստիկանության Մուշի բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս